ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վալդեսի նոր թիմը

Վալդեսի նոր թիմը
09.01.2015 | 17:12

«Բարսելոնի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը 18 ամսվա պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեստր Յունայթեդի» հետ: Դժվար է ասել, թե մրցակցային ինչ արդյունք կունենա նա Դավիդ դե Խեյայի հետ մրցակցությունում, ով բացառիկ հաջող է հանդես գալիս ու թիմի պաշտպանական գծի թիվ մեկն է, բայց որ «Յունայթեդը» սույն քայլով կրկնակի ապահովագրում է իրեն հնարավոր տհաճ անակնկալներից, ավելի քան փաստ է: Նշենք նաև, որ Վալդեսը հավուր պատշաճին է մատուցել իր անհամեմատ երիտասարդ մրցակցին՝ գնահատելով նրան որպես ներկա պահի աշխարհի լավագույն դարպասապահ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ